News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իր պատժախցում մշտապես առկա է գարշահոտություն։ Նա հայտարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«21.07.2017 թ., երբ լրացավ Գեւորգ Սարգսյանի պատժախցում գտնվելու տույժի ժամկետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ նրան նշանակված է թիվ 65 խուցը: Գեւորգը նորից տեղեկացրեց, որ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել իր կյանքն ու առողջությունը, նորից հղում կատարելով նախկինում տրված հիմնավորումներին եւ բացատրություններին: Այնուհետեւ ՔԿՀ-ի աշխատակիցները առաջարկեցին մեկ այլ խուց, նորից հիմնական մասնաշենքում ինչից Գեւորգը նույնպես հրաժարվում է նույն պատճառաբանությամբ: Այնուհետեւ Գեւորգին ներկայացվեցին կալանավորների լուսանկարներ եւ պարզաբանելով, որ այդ անձինք հանդիսանում են առաջարկված խցերի կալանավորներ եւ հարցրել են թե արդյոք ունի թշնամանք տվյալ անձանց հետ կամ արդյոք նրանց մեջ կան իրեն սպառնացող անձինք: Զննելով տվյալ լուսանկարները Գեւորգը տեղեկացրել է, որ դրանց մեջ կան լուսանկարներ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, բայց չի կարողացել ստույգ ճանաչել:

Այնուհետեւ Գեւորգին ներկայացրեցին մի թուղթ, որի էությունն այն էր, որ թիվ 006 խցի (որտեղ նա 2016թ փետրվարից պահվում էր եւ ուր հիմա խնդրում է իրեն տեղափոխել) 7 կալանավորից երեքը բողոք են ներկայացրել, հայտնելով, թե իբր Գեւորգը կոնֆլիկտային անձնավորություն է, եւ ըստ էության խնդրել էին նրան այդ խուց չտեղափոխել: Փաստացի այդ անձանց հետ Գեւորգը ամիսներ շարունակ գտնվել է նույն խցում եւ ունեցել է շատ լավ մտերիմ հարաբերություններ եւ կասկածելի էր, որ այդ անձինք ներկայացրած լինեին նման փաստաթուղթ, Գեւորգը չի բացառում, որ նրանց նկատմամբ կարող էին ճնշումներ կիրառված լինեին: Չի բացառվում նաեւ, որ այդ մարդկանց ստորագրությունները կարող էին ուղղակի կեղծված լինեին:

Այնուհետեւ Գեւորգին առաջարկեցին դիմում գրել, որով նա պետք է խնդրեր իրեն մեկուսացնել մենախցում, սակայն նա տեղեկացրել է, որ նման խնդրանք չունի եւ համապատասխան դիմում է գրում ՔԿՀ-ի պետին, որպեսզի իրեն տեղափոխեին 6-րդ հատուկ մասնաշենք տեղեկացնելով, որ հենց այդ մասնաշենքում է ավելի արդյունավետ ապահովված իր անվտանգոււթյան եւ անձեռնմխելիությունը: Այնուհետեւ Գեւորգին հայտնեցին, որ պատժախցի տույժի ժամկետն ավարտված է, սակայն իրեն շարունակելու են պահել նույն պատժախցում:

Ըստ էության իմաստն այն էր, որ այն խուցը, որը հանդիսանում էր պատժախուց, այժմ օգտագործվելու է իբր Գեւորգի մեկուսացումն ապահովելու նպատակով, իբր իր անվտանգության շահերից ելնելով: Գեւորգը պահանջում է տեղեկացնել իր պաշտպանին, որ այցելի իրեն, ինչը մերժվեց: 

Ըստ Գեւորգի՝ պատժախցի պայմանները հեռու են նվազագույն կենսական կարիքները բավարարող չափանիշներից՝ այն կիսանկուղային է, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն եւ կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով, երբեմն կոյուղաջրերը արտահոսում են խուց, ինչպես նաեւ խցի հարակից միջանցքում արտահոսում են կոյուղաջրերը, որոնք կուտակվում են միջանցքում եւ որոնց ամբողջ տարածքով տարածվելուց խուսափելու նպատակով ՔԿՀ-ի վարչակազմը կանչում է ինչ-որ կալանավորների, որոնք բահերով այդ կոյուղաջրերը լցնում են բանտի նկուղ՝ միջանցքում փորված անցքի միջով: Պատժախցի պատերը ամբողջովին
բորբոսնած են այն բանից, որ վերին հարկի կոյուղաջրերը հոսել են պատժախցի առաստաղից: Պատժախուցը լի է տարբեր միջատներով, որոնցից որոշները անընդհատ խայթում են: 

Պատժախցում գտնվելու քսան օրերի ընթացքում Գեւորգին ընդամենը մեկ անգամ են առաջարկել գնալ զբոսանքի, սակայն քանի որ մի քանի օր շարունակ կողքի խցերի կալանավորները պահանջում էին իրենց զբոսանք տրամադրել, սակայն նրանց չէին տրամադրում զբոսանք, նա զիջել է իր զբոսանքի իրավունքը, պայմանաով, որ զբոսանքը տրամադրվի հարակից խցերի կալանավորներին, համարելով, որ նրանց այդ զբոսանքը ավելի շատ է անհրաժեշտ: 

Գեւորգին 01.07.2017թ. պատժախուց իջեցրել են զբոսանքի վայրից արգելելով մտնել իր թիվ 006 խուց, անձնական հիգիենայի պարագաները վերցնելու նպատակով եւ մինչ օրս անձնական հիգիենայի որոշ պարագաներ, որ նա ուներ թիվ 006 խցում, այժմ չունի:

Գեւորգին նաեւ չեն տեղեկացրել, որ տեսակցությունների, հանձնուքների ընդունման, ինչպես նաեւ այլ արգելքներ պայմանավորված տույժով վերացված են, ինչի մասին ինձ ՔԿՀ-ի վարչախմբի ներկայացուցիչը չէր տեղեկացրել:

Գեւորգը տեղեկացրել է նաեւ, որ դեմ չի լինի, որ իրեն տեղափոխեն 6-րդ մասնաշենքի թիվ 001 կամ 013 խցեր: Սակայն Գեւորգի ընկալմամբ իր դիմումները, բացատրությունները, պահանջներն ու առարակությունները, ինչպես նաեւ իրեն սպառնացող ռիսկերը որեւէ նշանակություն չունեն այս վարչախմբի համար եւ ակնհայտորեն հետապնդվում է նպատակ՝ իր համար անտանելի պայմաններ ստեղծելու եւ իրեն հյուծելու: 

Գեւորգը հայտնում է նաեւ, որ իրեն փոխանցել են մարդու իրավունքների պաշտպանի 17.07.2017թ. գրությունը, որով տեղեկացվում է, որ իր եւ իր պաշտպանի դիմումների հիման վրա կիրառված տույժերի իրավաչափության հարցի կապակցությամբ, պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկում եւ, որ քննարկամն ընթացքի կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնելու են, ըստ երեւույթի, նորից նամակ են ուղարկելու»:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ