News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վերմոնթ նահանգից ընտրված սենատոր 76-ամյա Բերնի Սանդերսը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել, հայտնում է The Hill պարբերականը: 

«Նա կարծում է, որ դարձյալ առաջադրվելու իրավունք ունի, եւ համոզված է, որ եթե դեմոկրատների թեկնածուն ինքը լիներ, ապա Թրամփին կհաղթեր»,- պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Սանդերսի օգնականը: Նրա խոսքով՝ Սանդերսը ոչ մի պայմանով չի ցանկանում զիջել պայքարի առաջատարությունը նաեւ Օբամայի օրոք փոխնախագահ Ջո Բայդենին:

Ինքը Սանդերսն իր ապագա ընտրարշավի մասին ոչ մի հայտարարություն չի արել: Սակայն վերջին ամիսներին տարբեր նահանգներում հրապարակային ելույթների շարք է անցկացրել:   

Հուլիսի սկզբին նա ելույթ է ունեցել Այովայում, որտեղ Հիլարի Քլինթոնին պարտվել էր փրայմերիզում: Նա ելույթներ է ունեցել Արեւմտյան Վիրջինիա եւ Կենտուկի նահանգներում, որտեղ  քննադատել է Թրամփի կառավարության առողջապահական համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ