News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են Բրիտանիա փորձնական այց կատարել, հայտնում է Daily Mail պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նրան հրավիրել են վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններ վարելու, սակայն առանց թագուհու հետ պաշտոնական հանդիպման:

«Նման որոշումը հաղթանակ կլինի գրեթե 2 մլն մարդկանց համար, որոնք ստորագրել են Թրամփի այցի կարգավիճակի նվազեցման պահանջով միջնորդագիրը՝ հանուն թագուհու պատվի, կանանց դեմ նրա խտրական հայտարարությունների պատճառով»,- հայտնում է պարբերականը:

Թերեզա Մեյն, այնուամենայնիվ, չի ցանկանում Թրամփի հետ հրապարակայնորեն վիճել, որպեսզի Brexit-ից հետո հասնի ԱՄՆ հետ նոր, շահավետ առեւտրային համաձայնագրի:

Թրամփին պետական այց կառաջարկեն հաջորդ տարի, եթե միայն երկրորդ մակարդակի այցը հաջող լինի, նշում է պարբերականը:

Ենթադրվող ուղեւորության մասին պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն կատարվել ո՛չ Լոնդոնից, ո՛չ Վաշինգտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ