News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեթղեհեմի քրիստոնյաները Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի պաշտպանության հանրահավաք են անցկացրել, հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը: Հանրահավաքը տեղի է ունեցել Քրիստոսի Ծննդյան բազիլիկայի առջեւ գտնվող հրապարակում:

«Պաղեստինցի քրիստոնյաները եւ մուսուլմանները եղել եւ մնում են մեկ ժողովուրդ ու կպաշտպանեն երուսաղեմյան սրբավայրերը, որոնք նրանց ազգային հարստությունն են»,- հրապարակում հայտարարել է  «Ալ Հարաք ալ Մասիհի» շարժման ներկայացուցիչ Ջալյալ Բուրհումը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի հետ շփումները կսառեցվեն մինչեւ Իսրայելի կառավարությունը հրաժարվի Տաճարի լեռ մտնելիս մետաղորսիչների կիրառումից: Ի նշան բողոքի մուսուլմանները հրաժարվում են մզկիթ մտնել եւ աղոթում են պատերի մոտ: 

Սակայն ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անվտանգության միջոցառումներն անփոփոխ կմնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ