Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մերձակայքում մկրատով զինված անհայտ տղամարդը հարձակվել է մարդկանց վրա: Ոստիկանության տեղեկություններով՝ 5 մարդ վնասվածքներ է ստացել:
Հարձակումից հետո տղամարդը փորձել է միկրոավտոբուսով հանցագործության վայրից փախուստի դիմել, ըստ որում՝ 9 մարդու է խփել, տուժողներից մեկը մահացել է:
Հանցագործության պատճառն անհայտ է: Տղամարդուն ձերբակալել են: