News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով աշխարհում ամենահայտնի քրոսովերն է դարձել Honda CR-V-ն, փոխանցում է ռուսական Ridus կայքը: Այս մեքենայի վաճառքը կազմել է մոտ 334 հազար:

2-րդ հորիզոնականում է Toyota RAV4-ը (308 հազար), 3-րդ՝ Volkswagen Tiguan-ը (278 հազար), այնուհետեւ հաջորդում են Hyundai Tucson-ը (223 հազար) եւ Nissan Qashqai-ն (210 հազար):

Ընդհանրապես քրոսովերների եւ ամենագնացների վաճառքն աճել է 12 տոկոսով եւ կազմել մեքենաների ամբողջ շուկայի երրորդ մասից փոքր-ինչ ավելի (36,7 տոկոս): 2017 թվականի առաջին 6 ամիսներին այսպիսի մեքենաներ է գնել 12 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ