Լոնդոնին մերձակա Լյութոն օդանավակայանում ձերբակալել են կռվարարին, որը Վարշավայից էր թռչում: Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդը փորձել է օդանավի դուռը բացել թռիչքի պահին: Երբ անձնակազի անդամները փորձել են նրան վնասազերծել, նա ծեծկռտուք է սկսել: Քանի որ ստիպված էին նրա դեմ ուժ կիրառել, նրան նախ հիվանդանոց են տեղափոխել, հետո նոր հարցաքննության տարել:
Խուլիգանին ձերբակալել են օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո: