News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Գարգառ գյուղում այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի է ունեցել բրոկոլիի  փառատոն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փառատոնի նպատակն էր նպաստել գյուղական համայնքների հզորացմանը, տեղացիներին եւ զբոսաշրջիկներին ներկայացնել Գարգառ գյուղում աճեցվող բրոկոլին՝ որպես առողջ սննդի անբաժանելի մաս, ինչպես նաեւ բարձրացնել այս մշակաբույսի  օգտակարության եւ առողջարար նշանակության վերաբերյալ տեղեկացվածության  մակարդակը:

Փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ:  Այն կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստանի» Տնտեսական  զարգացման ծրագրի շրջանակներում:

Փառատոնն ուղեկցվեց բրոկոլիից պատրաստված յուրահատուկ ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով:

Փառատոնին մասնակցում էին  Վորլդ Վիժն Հայաստանի Լոռու մարզի Տնտեսական զարգացման ծրագրի ֆերմերային խմբերը, նաեւ այլ համայնքներից բրոկոլի աճեցնող խմբեր եւ անհատներ:

Ներկա բրոկոլիասերները միջոցառման ավարտին հնարավորություն ունեցան գնելու օգտակար բանջարեղենը հենց աճեցնողներից՝ Գարգառի ու հարակից համայնքների գյուղացիներից:

Կազմակերպիչներն ու մասնակիցները հույս ունեն, որ փառատոնը կդառնա ավանդական:

Տպել
Ամենաշատ