News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հորդանանում Իսրայելի դեսպանատունը փակվել է հարձակման պատճառով, հայտնում է բրիտանական Independent պարբերականը՝ վկայակոչելով Հորդանանի լրատվամիջոցներին:

Հարձակման մասին պաշտոնական հաղորդում չի եղել տեղեկությունների տարածման սահմանափակումների պատճառով, որոնք սահմանել է երկրի կառավարությունը: Տեղեկությունների համաձայն՝  զոհվել են մեկական հորդանանցի եւ իսրայելցի: Կասկածյալի մեքենան զննվում է:

Երկրների հարաբերությունները վատթարացել են, երբ Իսրայելը որոշել է Երուսաղեմում մուսուլմանների, հրեաների եւ քրիստոնյաների համար սրբավայրերից մեկում՝ Տաճարի լեռում մետաղորսիչներ տեղադրել: Սակայն դա արվել է հուլիսի 14-ին 3 զինված արաբների կողմից իսրայելցի 2 ոստիկաններին սպանելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ