Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 36-ամյա Կ. Գ.-ն մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար եւ չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արեւմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ եւ 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը:
Ժամը 03:03-ին մթության պատճառով եւ եղանակային պայմաններից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան: