News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան հաղորդակցության գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուչին կիրակի խոստովանել է, որ սխալ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին գրում է New York Times-ը:

Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Սկարամուչին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը շուտով որոշում կկայացնի նշված փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, եթե այն արժանանա Կոնգրեսի երկու պալատների հավանությանը: Նա նաեւ հիշեցրել է, որ միայն վերջերս է Սպիտակ տանը պաշտոն ստանձնել:

Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ABC-ի եթերում հայտարարել է, որ Թրամփը սատարում է այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ «օրինագծի նախնական տարբերակի տեքստը վատ է գրված եղել», բայց վարչակազմին հաջողվել է «անհրաժեշտ փոփոխություններ կատարել»:

Դրանից հետո New York Times-ի լրագրողները Սկարամուչիին խնդրել են պարզաբանել, թե այս երկու հայտարարություններից (իր եւ Սանդերսի) որն է ավելի շատ համապատասխանում իրականությանը: Ի պատասխան՝ նա բջջային հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սխալն է: Հետեւեք նրան, ինչ ասում է Սառան: Ինձ համար տեղեկությունը նոր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ