News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտունի քաղաքում հուլիսի 23-ին բացվել է եւս մեկ հանրային լողափ, այդպիսով Սեւանա լճի հանրային լողափերի թիվը հասել է 12-ի:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Մարտունիում «Վարդավառ» տարածաշրջանային փառատոնը նշվեց նորաբաց հանրային լողափի բացումով: Մարզպետ Կարեն Բոթոյանը հայտարարել է, որ Մարտունու շրջանում այն միակ հանրային լողափն է, որը կառուցվել է մարտունեցիների միջոցներով:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը եւ այլ հյուրեր:

Տոնն սկսվել է Ջրօրհներքի արարողությամբ, այնուհետեւ ազգային երգ ու պարն ուղեկցվել են տոնական ծեսերով ու խաղիկներով: Մարզի առանձին համայնքներ տաղավարներում ներկայացել էին Վարդավառի ավանդական ուտեստներով:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քաղաքը լողափ չուներ եւ անհրաժեշտություն էր բնակիչների համար հանգստի նման պայմաններ ապահովել:

Տպել
Ամենաշատ