Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության պաշտոնյաներից մեկին:
Tolo News-ի փոխանցմամբ՝ մահապարտն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է երկուշաբթի առավոտյան: Պայթյունը որոտացել է Աֆղանստանի երկրորդ փոխվարչապետ Մոհամմադ Մոհակիկի տան մերձակայքում: Պայթյունի պատասխանատվությունը թալիբներն են ստանձնել: