News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհը կանգնած է վերջին 10 տարիներին տնտեսության ամենամասշտաբային ցատկի նախաշեմին եւ դրա լոկոմոտիվը կդառնա Եվրոպան: Այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանների կանխատեսումը, որը երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, տարածել է կես տարին մեկ թողարկվող համաշխարհային շուկայի կոնյունկտուրայի կանխատեսման իր շտկումները, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումները մեծացրել է գործնականում բոլոր տարածաշրջանների համար: 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը պետք է կազմի 3,5 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 3,6 տոկոս: Իսկ լոկոմոտիվի դերում պետք է հանդես գա Եվրոպան: «Մենք եվրոգոտու շատ երկրների համար կանխատեսումները շտկել ենք բարելավման ուղղությամբ: Այդ երկրներն են, մասնավորապես, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան, որտեղ տնտեսության աճը առաջին եռամսյակում էապես գերազանցել է մեր ակնկալածից»,- հայտնել են վերլուծաբանները:

ԵՄ տնտեսության զարգացումը վերլուծելիս՝ ԱՄՀ-ն լի է լավատեսությամբ: «Մենք չենք բացառում, որ մայրցամաքային Եվրոպայի երկրների տնտեսությունները է՛լ ավելի արագ կաճեն, քանի որ այստեղ քաղաքական ռիսկերը նվազել են»,- նշել են փորձագետները: ԱՄՆ համար, հակառակը, վերլուծաբանները տնտեսական աճի կանխատեսումները նվազման ուղղությամբ են կանխատեսել:

«Գլոբալ տեսակետից ԱՄՆ իրադրության մեր լավատեսական կանխատեսման շտկումը ամենալուրջ կորուստն է»,- հայտարարել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Մորիս Օբսթֆելդը: Պատճառներից մեկը Դոնալդ Թրամփի խնդիրներն են իր հավակնոտ ենթակառուվածքների ծրագրի իրականացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ