News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը սկսել է համակարգիչների բաժանումը Սամցխե-Ջավախքի առաջին դասարանցիներին:  jnews.ge-ի հաղորդմամբ, հուլիսի 22-ին Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները Ջավախք են բերել առաջին դասարանցիների համար նախատեսված նոթբուքները:

Ախալքալաքի շրջանում, 2017-2018 թթ. ուսումնական տարում 614 առաջին դասարանցիներ կստանան նոր Acer նոթբուքներ, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ 351 առաջին դասարանցիներ: Ջավախքից հենց այսքան մարդ է գրանցվել Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության բազայում: Նոթբուքների գինը 371 լարի է:

«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, ըստ որի բոլոր առաջին դասարանցիներին բաժանվում են համակարգիչներ, սկսվել է 2011 թ.-ին: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, դպրոցներին նոթբուքերի բաժանումը կիրականացվի մինչ ուսումնական տարվա սկիզբ:

Այս տարի աննշան, սակայն նվազել է Ախալքալաքի շրջանի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել 674 երեխա:

Բորժոմի շրջանում այս տարի համակարգիչներ կստանան 337 առաջին դասարանցիներ, Ախալցխայում՝ 596, Ադիգենում՝ 194 եւ Ասպինձայում՝ 166:

Վրաստանում այս տարի գրանցվել է 50 341 առաջին դասարանցի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ