News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի մասնակցությամբ բացի հարցաքննությունից, այլ քննչական գործողություններ դեռ չեն իրականացվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

Գործը բացահայտելու համար իրավապահները լայնա¬ծավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, գաղտնալսող սարքեր են տեղադրել, իրականացվել է ներքին դիտարկում եւ մամուլի այն տեղեկությունները, թե տեսանկարահանող սարքեր են տեղադրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա¬գահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետեւել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչ¬պես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ, չեն համապատասխանում իրականությանը:

«Նման տվյալներ հայտնի չեն, նախաքննական մարմինը նման ապացույցներ չի ներկայացրել: Կան ձայնագրություններ, որոնցով հնարավոր չէր ցույց տալ՝ ինչպես է իմ պաշտպանյալը գումար կիսում»,-ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում նույն գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել, քանի որ Աղվան Պետրոսյանը հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին:

Նշենք, որ եւ Վանիկ Վարդանյանը եւ Աղվան Պետրոսյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ նույն գործով կալանավորվել է նաեւ Գեղարքունիքի դատախազ Սեւակ Շհոյանը: Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ