News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե հինգ տարի առաջ Հայաստանում ծնված երեխաների հարաբերակցությունը 100 աղջկա պարագայում 115 տղա էր, հիմա այս հարաբերակցությունը փոխվել է. 100 աղջիկ՝ 112 տղայի դիմաց: Հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության զարգացման եւ հետազոտությունների բաժնի ղեկավար Վահագն Ասատրյանը՝ ներկայացնելով 2016 թվականի վերջից մինչեւ 2017-ի սկիզբն անցկացված հետազոտության արդյունքները:

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ աղջիկների եւ տղաների թվի հարաբերակցությունում շեղումները կրճատվել են: Հարցմանը մասնակցել են 19-49 տարեկան կանայք:

«Եթե 2011 թվականին կանայք նշում էին, որ հասարակության 60%-ը նախապատվությունը տալիս է տղաներին, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 36.7%: Եթե 2011-ին հարցին, արդյո՞ք ընտանիքում նախընտրում են տղա ունենալ, դրական էր պատասխանում կանանց 45%-ը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.9%»,- նշեց Ասատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ