News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանի պատկան մարմինները հայտարարում են, որ ինչպես հարեւան Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, հնարավոր է կազմակերպել ամառային մատչելի հանգիստ, սակայն, Հայաստանում եւ Վրաստանում զբոսաշրջային փաթեթների առաջարկած գները միանգամայն այլ բան են ասում:

Մասնավորապես, եթե փորձենք հայտնի Booking.com կայքի օգնությամբ հյուարոնոցային համարներ ամրագրել Հայաստանի եւ Վրաստանի համադրելի քաղաքներում, կստանանք հետեւյալ պատկերը. Եթե Սեւանում մեկ անձի՝ երկտեղանոց հյուրանոցում նախաճաշով մնալը մեկ օրվա համար սկսվում է 32 դոլարից, ապա Բաթումիում նույն պայմաններով հյուրանոց կարելի է գտնել ընդամենը 15 դոլարով, Ջերմուկում երկտեղանոց հյուրանոցը նախաճաշով մեկ անձի համար սկսվում է 50 դոլարից, իսկ Բորժոմիում՝ 40, Բակուրիանիում՝ 54 դոլարից, իսկ Ծաղկաձորում՝ 83, Երեւանում եւ Թբիլիսիում հյուրանոցները  սկսվում են 100 դոլարից:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե հարեւան Վրաստանում ամառային հանգստի կազմակերպումն ավելի մատչելի է քան Հայաստանում: Նրա խոսքով, հասարակության մեջ ձեւավորված կարծիքը, թե Հայաստանում հանգստի կազմակերպումն ավելի թանկ է, քան արտերկրում, տեղեկատվության պակասի արդյունք է. «Հայաստանում եւ Արցախում կան  հանգստի կազմակեպման լայն առաջակներ եւ գնային, եւ որակական առումով»:

Մեխակ Ապրեսյանի խոսքով,  հայերը նախընտրում են հանգստանալ հարեւան Վրաստանում, քանի որ ծովային հանգիստ են գերադասում, որը Հայաստանը չի կարող առաջարկել:

«Գիտենք, որ Հայաստանում չկա ծով, ունենք հրաշալի Սեւան, ինչը ծով չէ: Դրա համար էլ հայերը հիմնականում գնում են ծովային հանգիստ առաջարկող երկրներ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է նա:

Ապրեսյանի խոսքով, նախորդ տարիների համեմատ Հայաստանի եւ Արցախի տարածքում ներքին զբոսաշրջությունն աճել է, ինչը վկայում է, որ աճել է առաջարկվող ծառայությունների որակը եւ ավելացել առաջարկվող փաթեթների գնային մրցունակությունը. «2015թ.  համեմատ 12.4 տոկոսով աճել է ներքին զբոսաշրջությունը, իսկ այս տարի առաջին եռամսյակին ավելի քան 20 տոկոսով աճել է ներքին զբոսաշրջությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած»:

Նշենք, որ Վրաստանը դրականորեն տարբերվում է նաեւ ավիատոմսերի գների առումով: Հայաստանում ավիատոմսերի գները 15-20 տոկոսով ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանում: Այդ է պատճառը, որ ՀՀ շատ քաղաքացիներ Եվրոպա հանգստի մեկնելիս հաճախ նախընտրում են մեկնել Թբիլիսի եւ այնտեղից օդանավ նստել, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում մարդկանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ