Օդեսայում ավտոմեքենա է պայթել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձում են պարզել պատահարի պատճառը: Այս մասին Օդեսայի մարզի ոստիկանությունը հաղորդել է Facebook-ի պաշտոնական էջում:
Երկուշաբթի առավոտյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ժուկովսկի փողոցում ավտոմեքենա է այրվում:
«Կայանված ՎԱԶ-2101 ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: Այն գրանցված է Դնեպրոպետրովսկի 68-ամյա բնակչի անունով: Մասնագետները տեղազննում են իրականացնում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: