News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեթղեհեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները սատարել են Երուսաղեմի մահմեդականներին Իսրայելի իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով պաղեստինյան պաշտոնական ՎԱՖԱ գործակալությունը:

Պաղեստինցիներն Իսրայելից պահանջում են իսլամի՝ նշանակությամբ երրորդ սրբավայրի մուտքից հեռացնել մետաղորսիչները, որոնց տեղադրումն արյունալի բախումների պատճառ է դարձել տեղի արաբ մահմեդականների եւ ոստիկանների միջեւ:

Տաճարի լեռան մոտ անվտանգության խստացված միջոցառումները մեկ շաբաթ առաջ իսրայելցի երկու ոստիկանների սպանությանն արձագանքն է: Երեք զինյալներ՝ իսրայելցի արաբներ, զինված հարձակում են իրականացրել եւ փորձել թաքնվել:

«Մենք այսօր կանգնած ենք միասին՝ քրիստոնյաներն ու մահմեդականները, որպեսզի աշխարհին պատմենք, որ չենք ընդունում բաժանումը, որ մենք մեկ ժողովուրդ ենք ոչ մի տարբերություն չկա քրիստոնյայի եւ մահմեդականի միջեւ: Մեզ համար Պաղեստինը սրբավայրերի եւ սուրբ նահատակների հող է»,- ասել է Քրիստոնեական ազգային շարժման ներկայացուցիչ Ջալալ Բարհեմը:

Բողոքի ակցիաներ են անցկացվել ինչպես Բեթղեհեմում, այնպես էլ Երուսաղեմի պատմական կենտրոնի պատերի մոտ:

Իսրայելը հերքում է Տաճարի լեռան վրա իր ազդեցությունն ընդլայնելու մասին մեղադրանքները, որը նաեւ հուդայականության գլխավոր սրբավայրերից է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ