News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շարունակվում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները: Այս անգամ «Մաթեմատիկա» եւ «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի եւ 2 գովասանագրի։

Հայաստանի ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ եւ Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, արժանացել է 2-ական արծաթե /Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան եւ Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան/ ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան եւ Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի եւ 1 գովասանագրի /Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան/։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում:

Ֆիզիկայի օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 16-24-ը Ինդոնեզիայի Յոգոկարտա քաղաքում, մեր աշակերտները վաստակել են 1-ական արծաթե /Դավիթ Գեւորգյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան/ ու բրոնզե /Խաչատուր Նազարյան, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան/ մեդալ եւ 1 գովասանագիր /Միքայել Եղիազարյան, «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան/: Թիմը ղեկավարում էին Գագիկ Գրիգորյանը եւ Բիլոր Կուրղինյանը, ովքեր դասավանդում են «ԱՅԲ» եւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-15-ը Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը շահել էր երկու բրոնզե մեդալ եւ մեկ գովասանագիր: Նշենք, որ հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Կենսաբանություն» առարկայից, հուլիսի 23-30-ը, Մեծ Բրիտանիայի Կովենտրի քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ