News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ  Գեւորգ Սաֆարյանի՝ կալանավայրում պահման պայմանները կարգավորելու պահանջով այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացվեց: Լրագրողների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից ակտիվիստ Վարդգես Գասպարին նշեց, որ ՄԻՊ գրասենյակից պահանջում են ուշադրություն հրավիրել ոչ միայն Գեւորգ Սաֆարյանի, այլեւ մյուս քաղբանտարկյալների պահման պայմանների բարելավման վրա: Նրա խոսքով, ՄԻՊ-ն այս առումով անգործության է մատնված եւ ոչինչ չի անում:

«ՄԻՊ-ը պետք է նվազագույնը իրավիճակը արձանագրի այնպես, ինչպես որ կա, մեր չինովնիկները ոչինչ չեն անում այս առումով անգործության են մատնված»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցներին մոտեցած Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Մաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի բարձրացրած խնդրի հետ կապված ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, ծանոթացել նրա պահման պայմաններին,  Գեւորգ Սաֆարյանի հետ եւ անձամբ նրանից տեղեկացել խնդրին վերաբերող մանրամասներին: նրա խոսքով., հաշվի առնելով նրա բարձրացրած խնդրիները, ՄԻՊ-ը դիմել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որպեսզի պատժախցից խուց տեղափոխելիս հաշվի առնեն նրա կարծիքը:

Ավելի վաղ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Բացի այդ, հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Գեւորգ Սաֆարյանը, որտեղ նշել էր, որ այն խուցը, որտեղ ուզում են իրեն տեղափոխել, կալանավորների մեջ կան մարդիկ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Բացի այդ, այժմ նա գտնվում է կիսանկուղային խցում, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն եւ կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ