Իսպանացի զբոսաշրջիկը Եթովպիայում զոհվել է բնական պարկերից մեկում փղի հարձակման հետեւանքով, հայտնում է Europa Press գործակալությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Չեբերա Չուրչուրա ազգային պարկում: Փիղը հարձակվել է զբոսաշրջիկի վրա, ապա հարվածել ժանիքներով: Զոհվածի մարմինն արդեն Իսպանիա է տեղափոխվել:
Չեբերա Չուրչուրա պարկը գտնվում է Եթովպիայի հարավում եւ համարվում է փղերին ու գոմշացլերին, նաեւ այլ վայրի կենդանիներին հետեւելու աշխարհի լավագույն վայրը: Զբոսաշրջիկները 10 կմ ուղեւորվում են ամենագնացներով, այնուհետեւ՝ ոտքով: