News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին հայկական ֆուտբոլի ամենաքննարկվող տրանսֆերը «Շիրակի» խոստումնալից ֆուտբոլիստ Վահան Բիչախրյանի տրանսֆերն է: Ֆուտբոլիստին ցանկանում էին իրենց մոտ տեսնել իտալական ու ռուսական թիմերը: Ո՞ր լուրերն էին իսկապես համապատասխանում իրականությանը եւ ինչու Վահան Բիչախյանը այնուամենայնիվ ընտրեց Սլովակիայի չեմպիոն «Ժիլինային»: Այս մասին NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը:

Պարոն Սահակյան, վերջին մի քանի ամիսը, հայկական մարզական մամուլում անընդհատ քննարկվում էր «Շիրակի» երիտասարդ ֆուտբոլիստ 18–ամյա Վահան Բիչախչյանի տրանսֆերը: Հնչել են տարբեր թիմեր՝ ԲԿՄԱ-ից, «Լոկոմոտիվից» սկսած, մինչեւ «Բենֆիկա»: Ո՞ր թիմերն էին իսկապես հետաքրքրված  եւ ո՞ւր է վերջապես գնալու Վահանը:

Մամուլում շատ անուններ են հնչել, չեմ ցանկանա առանձնացնել: «Բենֆիկայի» տարբերակ ընդհանրապես չի եղել: Մենք էլ ենք այդ մասին իմացել մամուլից: Շատ անունով թիմեր են եղել՝  հիմնականում Եվրոպայից, ամեն տեղ մի խնդիր եղել է՝ հիմնականը լեգեոներների թվի հետ կապված: Բոլոր թիմերը, որոնք իսկապես նրանով հետաքրքրվել են, շարունակում են հետեւել նրան: Կարծում եմ՝ մեկ-երկու տարուց այդ թիմեր տեղափոխվելու հարցը կարող է ավելի առարկայական դառնալ: Վերջին ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերել է Մոսկվայի «Լոկոմոտիվը»: Չնայած մեր ողջ հարգանքին այդ թիմի հանդեպ, կարծում եմ՝ Վահանին ավելի ճիշտ կլինի տեղափոխվել մի թիմ, որտեղ նա կունենա հիմնական թիմում խաղալու հնարավորություն եւ որը կազմված կլինի երիտասարդ ֆուտբոլիստներից: Վահանը  դեռ կայացած չէ որպես ֆուտբոլիստ: Այժմ նրա ձեւավորման լավագույն տարիքն է՝ 18-20 տարեկան: Նա պետք է աճ գրանցի, որպեսզի համապատասխանի եվրոպական թիմերի մակարդակին: Այդ պատճառով նա կտեղափոխվի Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա»: Ֆինանսական տեսանկյունից «Շիրակի» համար սա ոչ շահավետ տարբերակ է՝ համեմատած մյուս առաջարկներին, բայց մենք, տեսնելով «Ժիլինայի» փորձը վերջին տարիներ, որը շատ տպավորիչ է՝ հատկապես մարզիչների աշխատանքը երիտասարդների հետ, եկանք այս որոշմանը: Հայաստանից Սլովակիայի չեմպիոնական թիմ տեղափոխվելը մեծ քայլ կլինի նրա համար: Վահանը կնվիրվի իր նոր թիմին ու կդառնա նրա մի մասնիկը: Առայժմ այլ բաների մասին մտածել պետք չէ: Առաջիկա երկու-երեք տարիներին նա կաճի որպես ֆուտբոլիստ: Հուսամ՝ չենք զղջա այս որոշման համար: Մեկ բան հաստատ է՝ Հայաստանի առաջնությունում նա չէր աճի:

Ինչպե՞ս է «Ժիլինան» նկատել Վահանին:

Մեզ համար կարեւոր է, որ մարզիչն անձամբ գիտի Վահանին: Շփվել են միմյանց հետ: Թիմի սկաուտները եւ մարզիչը անձամբ են հետաքրքրված եղել: Ու մեզ համար դա շատ կարեւոր էր, քանի որ մինչ այդ եղել էին տարբերակներ, երբ մենք զգում էինք հետաքրքրությունը ոչ թե մարզչի կողմից էր, այլ՝ թիմի ղեկավարությունից: Իսկ այս մարզչի աշխատելաոճը մենք շատ ենք հավանում: Ցավոք, նրանք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից դուրս մնացին, բայց ցուցադրեցին շատ լավ խաղ:

Ի՞նչ պայմաններով է Վահանը տեղափոխվում Սլովակիայի չեմպիոնի կազմ:

Նա դառնում է «Ժիլինայի» ֆուտբոլիստ: «Շիրակը» պահպանում է հետագա տրանսֆերից տոկոս: «Ժիլինայից» շատ են տեղափոխվում եվրոպական ակումբներ: Ցավոք, Հայաստանի առաջնությունը եվրոպական ակումբներին այդքան էլ հետաքրքիր չէ:

Ասում եք՝ «Լոկոմոտիվը» իսկապես հետաքրքրված էր ու ֆինանսապես ավելի հարմար տարբերակ էր: Ինչո՞ւ այդ տարբերակը չընտրեցիք:

«Լոկոմոտիվում» նա սկսելու էր երկրորդ թիմից: Իսկ երկրորդ կազմը, գիտեք, հիմնականում այդքան էլ հաջողված տեղ չէ: Շատ հայ ֆուտբոլիստների վառ օրինակը կա: «Լոկոմոտիվը» Վահանի համար կլիներ ոչ թե մեկ, այլ երկու քայլ առաջ, իսկ երկու քայլ առաջը միշտ ռիսկային է: Ավելի լավ է քայլ-քայլ առաջ գնալ, քան միանգամից մեծ քայլ անել ու մեծ ռիսկեր ունենալ:

Դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց Ձեզ կարծիքով հետագայում իր խաղաոճը ո՞ր առաջնությանն ավելի կսազեր:

Այս պահին «Ժիլինան» ամեն ինչով մեզ բավարարում է ու պետք չէ դեռ առաջ ընկնել: Բայց ես հույս ունեմ, որ հետագայում նա կգնա Իտալիա, քանի որ այնտեղից իսկապես լուրջ հետաքրքրություն եղել է, բայց այնտեղ էլ կա արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակում ու նա պետք է պայքարի  լատինական Ամերիկայի ֆուտբոլիստների հետ:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ