News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշում է, որ 25 տարին հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության համար ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշում է բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարեւորագույն մի ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով ու հաջողություններով:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծում է, որ Հայաստանը շահագրգիռ է անել հնարավորը՝ ավանդական կապերի վրա խարսխված հարաբերությունները միասնական ուժերով էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժի բացահայտումը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորում է հայ-վրացական ավանդական հարաբերությունների ամրապնդման գործում վիրահայության նշանակալի դերակատարությունը, ովքեր բարեկամության կամուրջ են հանդիսանում երկու երկրների միջեւ:

Եզրափակելով նամակը՝ Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն այսուհետ եւս կշարունակեն արդյունավետ համագործակցության միջոցով իրենց կարեւոր նպաստը բերել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Վրաստանի ԱԳ նախարարն իր ուղերձում նշում է, որ ավելի քան երկու տասնամյակ ընթացքում՝ անկախության ձեռքբերումից հետո Վրաստանն ու Հայաստանը զարգացրել են փոխըմբռնման եւ ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերություններ: Նախարարը նշում է, որ երկու երկրներն արդեն գրանցել են էական առաջընթաց տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ դեռեւս առկա են լայն հնարավորություններ:

Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ նշում է, որ առկա միջպետական սերտ հարաբերություններն ամբողջովին արտացոլում են ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը, որը կառուցված է ամուր պատմական հիմքերի եւ ազատության եւ ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ընդգծելով Վրաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հետագա ամրապնդման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ