News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղացիների եկամուտների մեծացման համար գլխավոր խնդիրներից մեկը ոռոգման ջրի առավել խնայողական օգտագործումն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց USAID-ի «Ջրային պաշարների ներկայացուցչական եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը:

Ծրագրի նպատակն է գյուղացիների դերի մեծացումը ջրօգտագործողների միություններում, որոնք են բաշխում ոռոգման ջուրը: Ավելի քան 10 տարի առաջ Համաշխարհային բանկի առաջարկով ոռոգման համակարգերը հանձնեցին գյուղացիների ինքնակառավարմանը (այստեղից է ջրօգտագործողների միություն անվանումը): Հայաստանում, սակայն, այս միությունները ձեւական դարձան, եւ դրանք ղեկավարում են տեղական «իշխանիկներն» ու նրանց մերձավորները:

Վարոսյանը նշեց, որ այս պատճառով նախ պետք է ուսումնասիրել, թե օրենսդրական դաշտը որքանով է համապատասխանում գյուղացիների շահերին եւ ջրամատակարարման կարիքներին: Այնուհետեւ պետք է ստուգել, թե գյուղացիների ձայնը որքանով է իսկապես հաշվի առնվում որոշումներ ընդունելիս:

Նշենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ Գյուղատնտեսության նախարարությունը մի քանի անգամ նշել են, որ գյուղացիներից շատերը ջրի դիմաց ամիսներով չեն վճարում: Սակայն, մյուս կողմից, պարտավորություններ ունեն նաեւ ոռոգող ընկերությունները: Օրինակ՝ գործող նորմերով գյուղացիները հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում ոռոգման ջրի իրավունք ունեն:

«Մենք ցանկանում ենք այս եւ այլ հարցերը քննարկել ե՛ւ ջրօգտագործողների միությունների, ե՛ւ գյուղացիների, ե՛ւ տեղական իշխանությունների, ե՛ւ ՀԿ-ների մասնակցությամբ: Մեզ համար գլխավորն այն է, որ գյուղացիներն իմանան՝ երբ ոռոգման ջրի իրավունք ունեն եւ ինչ պարտավորությունների հետ է դա կապված»,- պարզաբանեց Արմեն Վարոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ