Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում բենզասղոցով զինված հանցագործը փողոցում հարձակվել է անցորդների վրա: Նախնական տեղեկություններով՝ 5 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ը՝ ծանր, փոխանում է «Մեդուզան»:
Հանցագործը դեռեւս ազատության մեջ է: Նրա ինքնությունը չի պարզվել:
Ոստիկանությունը շրջափակել է հին քաղաքի այն հատվածը, որտեղ հարձակումը տեղի է ունեցել: Քաղաքի կենտրոնի խանութները փակ են: