News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մշակվում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ: ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքները ծառայության արդիականացման եւ կարողությունների զարգացման համատեքստում:

Համաշխարհային բանկի կողմից գործուղված փորձագիտական խումբը կիրականացնի ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» գործունեության եւ կարիքների ուսումնասիրություն եւ վերլուծություն, ինչի արդյունքում կկազմվի ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել ծառայության օպտիմիզացիայի եւ թվայնացման խնդիրները:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կողմից վաղ ազդարարում իրականացնելու եւ կանխատեսումների ազդեցության վերլուծություն տրամադրելու կարեւորությունը՝ նշելով, որ տվյալ կանխատեսման շահառուները պետք է հնարավորություն ունենան տեղեկանալու, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնեն՝ ստացված տեղեկատվության համապատասխան:

Տպել
Ամենաշատ