News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այն տեղեկությունները, թե գերմանական ֆիրմաների ներկայացուցչությունները Թուրքիայում, իբր, կապված են ահաբեկչության հետ, տարածվել են հաղորդակցական սխալի հետեւանքով, Անկարայում հայտարարել են իշխանությունները: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում  հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ կայացել է Գեմանիայի եւ Թուրքիայի ՆԳ նախարարների հեռախոսազրույցը: «Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ տեղի է ունեցել հաղորդակցային բնույթի խնդիր»,- նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: «Ցուցակը պաշտոնապես հետ է կանչվել»,- հավելել է նա:

Die Zeit պարբերականը հուլիսի 19-ին հայտնել էր, որ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի իշխանություններին է հանձնել անձանց եւ ընկերությունների ցանկ, որոնց Անկարան կասկածում է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Դրանում նշված էր մոտ 700 անուն, ինչպես նաեւ ֆիրմաների անուններ, որոնց թվում են եղել Daimler-ը եւ BASF-ը: Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական կողմը կարծում է, որ նրանք կապված են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ