News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, որը Սաուդյան Արաբիայում արգելվել է Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, ժամանակավորապես հասանելի է եղել տեխնիկական պատճառներով: Այս մասին հայտարարել է թագավորական աշխատակազմի խորհրդական, նախարարա Սաուդ ալ-Կահթանին, հաղորդում է CNN-Arabic հեռուստաալիքը:

«Կատարի էլեկտրոնային լրատվամիջոցների արգելքը դուրս է եկել տեխնիկական սխալի հետեւանքով, որն առաջիկա ժամերին կշտկվի»,- Twitter-ում գրել է ալ-Կահթանին:

Ըստ CNN-Arabic-ի՝ սոցցանցերի օգտատերերը Կատարի լրատվամիջոցների արգելքի չեղարկումն Էր Ռիադի կողմից բարի կամքի դրսեւորում էին համարել: Ալ-Կահթանին հերքել է նաեւ այս վարկածը:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ երկրին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Սրան հետեւեցին նաեւ տնտեսական պատժամիջոցներն ու տրանսպորտային շրջափակումը: Ավելի ուշ արաբական երկրները հայտարարեցին Կատարի Al Jazeera հեռուստաալիքի եւ մի շարք այլ լրատվամիջոցների հեռարձակումը դադարեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ