News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը պատմել է իր հրատարակչական հետագա ծրագրերի մասին: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր բլոգում:

Գրողի խոսքով՝ 2018 թվականի վերջին կամ 2019-ի սկզբին լույս կտեսնի «Կրակ եւ արյուն» դիլոգիայի առաջին հատորը, որը կպատմի Թարգարիեն դինաստիայի ամբողջական պատմությունը:

Մարտինը հավելել է, որ այնքան շատ նյութ է կուտակվել, որ չի հաջողվի ամեն ինչ մեկ գրքում ամփոփել:

Ջորջ Մարտինն աշխատում է նաեւ «Ձմռան քամիները» վեպի վրա, որը «Սառույցի եւ կրակի երգը» շարքի նախավերջին մասը կդառնա, որի վրա հիմնված է «Գահերի խաղը» սերիալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ