News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարդենիսի քննչական բաժնի նոր շենքի վերանորոգման համար ծախսվել է 18.4 մլն դրամ:

ՀՀ Քննչական կոմիտեից  NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

Վարդենիսի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկացվել է 211.7 քմ շենքային եւ 0.18 հա հողամասային տարածք (Վարդենիս քաղաքի նախկին մանրէաբանական լաբորատորիայի շենքը): Այն ամբողջությամբ վերանորոգվել է, որի համար նախատեսվել եւ ծախսվել է 18.372.513 դրամ։

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով եւ համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 10 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ՝ համապատասխան կահավորմամբ:

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանը պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով, երկու քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

Տպել
Ամենաշատ