News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը կարևորել է դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում և ի նշանավորումն նրա արժեքավոր ավանդի՝ Եժի Նովակովսկուն պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով։

Դեսպան Նովակովսկին շնորհակալություն է հայտնել իր գործունեության բարձր գնահատանքի և իր առաքելության ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ