News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր` հետեւելու մի շարք ճանապարհահատվածներում ընթացող շինարարական ու բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Երեւան-Սեւան միջպետական ավտոճանապարհի` Հրազդան քաղաքին հարող կամուրջը նախագծվել եւ կառուցվել է 1960-ական թվականների վերջերին, ընդհանուր երկարությունը 29.5 մ է:

Մինչեւ վերջերս կամուրջը վթարային վիճակում էր: 2016-ից սկսվեցին հիմնանորոգման աշխատանքներ:

Շինարարության պատասխանատու «Հրազդան ՃՇՇՁ» ընկերության ներկայացուցիչը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները։

Կամուրջը վերանորոգվում է առկա կառույցի աշխատանքային սխեման պահպանելով: Ձախակողմյան մասի հիմնանորոգումն ավարտվել է, այժմ աշխատանքներն ընթանում են ճանապարհի աջ հատվածում:

Վահան Մարտիրոսյանը, դիտարկելով շինարարության մասին զգուշացնող ճանապարհային նշանները, նկատեց, որ կահավորումը թերի է, եւ հանձնարարեց ավելացնել անվտանգության եւս մի քանի նշան՝ պատահարներից խուսափելու համար։

Ոսկեպար - Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքներ են կատարվում։ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման եւ փակ լինելու հետեւանքով երթեւեկությունն այս ճանապարհին կրկնակի ծանրաբեռնված է:

Մարդատար եւ ծանրաքաշ մեքենաների մեծ հոսքն ավելացնում է ճանապարհի մաշվածությունը, ինչի հետեւանքով այս տարի փոսային կրկնակի նորոգման կարիք առաջացավ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհը սպասարկող ճանշինի ղեկավար Ֆլորա Անտոնյանը ընդգծեց, որ փոսալցման աշխատանքները բարելավում են ճանապարհի վիճակը, սակայն արդեն 15 տարուց ավելի է՝ այստեղ հիմնանորոգում չի կատարվել, արդեն կան խիստ քայքայված հատվածներ, որոնք հիմնանորոգման կարիք ունեն:

Նախարարի այցի նպատակը հենց այդ՝ առավել քայքայված հատվածներն ուսումնասիրելն էր՝ դրանց հիմնանորոգումը եկող տարվա ճանապարհաշինական ծրագրերում ներառելու նպատակով:

Շրջայցի ընթացքում նախարարը դիտարկեց նաեւ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի` անվտանգության նշաններով կահավորումը եւ ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ու խնամքը:

Նա «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարեց սպասարկող ընկերությունների ուշադրությունն ու ամենօրյա հսկողությունն ուղղել նաեւ այդ աշխատանքների վրա, ավտոճանապարհի մերձակայքը մաքրել աղբից, խնամել ճանապարհաբաժան կանաչ գոտիները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ