Պրահայի կենտրոնում հարձակվել են զենքի ու զինամթերքի խանութի վրա: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Չեխիայի մայրաքաղաքի աշխատակազմի ներկայացուցիչ Յանա Պոշտովան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Երկու մարդ է վիրավորվել՝ հարձակվողն ու վաճառողը: Նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել, մյուսը՝ դանակի: Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել»,- ասել է Պոշտովան:
Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա վերակենդանացման բաժանմունքում է:
Ոստիկանությունն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից՝ մինչեւ քննչական գործողությունների ավարտը: