News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն մտադիր է Թուրքիայի հետ շարունակել բարձր մակարդակի վրա երկխոսությունը՝ էներգետիկայի, միգրացիայի ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ՝ չնայած հարաբերություններում լարվածության աճին։ Այս մասին հայտնել է հարեւանության ու ընդլայնման բանակցությունների քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բրյուսելում երեքշաբթի անցնելու հերթական նիստը՝ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի վրա երկխոսության շրջանակում։ Դրան մասնակցելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, եվրահանձնակատար Հանը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն ու Թուրքիայի ՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը։

«Մենք քննարկելու ենք տարբեր ոլորտներ, օրինակ խոսելու ենք էներգետիկայի, միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բարձր մակարդակի վրա հատուկ երկխոսության մասին, մենք կոչ ենք անելու շարունակել այն»,- ասել է Հանը լրագրողներին՝ ներկայացնելով բանակցությունների օրակարգը։

Նա նշել է, որ հանդիպման արդյունքներով «դիրքերը կարող են շարունակել տարբերվել, օրինակ իրավունքի գերակայության հարցերի շուրջ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Պապոյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման...  
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան երեք խմբավորման դեմ՝ Իսրայելի վրա հարձակման պատճառով
Այս խմբերը պատասխանատու են մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար...
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական...
Ամենաշատ