News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի Անյան քաղաքի ազգային գրի թանգարանը առաջարկում է 100 հազար յուան պարգեւատրություն մոտ 3 հազար տարեկան ոսկորների վրա գրված գուշակության հիերոգլիֆների վերծանության համար ։

Գրությունները, որոնք սովորաբար գուշակները փորագրում էին կրիաների պատյանների ու ցուլի կողոսկրերի վրա, իրենցից ներկայացնում են չինական գրի հնագույն օրինակներ, հայտնում է South China Morning Post-ը։

Հիմա գիտնականներին հաջողվել է պարզել մոտ 5000 նման հիերոգլիֆների նշանակությունը, սակայն մոտ 3 000-ը մնում են չվերծանված։ Թանգարանը հույս ունի, որ դրանց իմաստը կհաջողվի պարզել նյութական խթանների ու ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

Յուրաքանչյուր նոր հիերոգլիֆ վերծանությանի համար 100 հազար յուանից բացի ծրագրում են վճարել նաեւ 50 հազարական յուան՝ յուրաքանչյուր վիճակահարույց հիերոգլիֆի ճշգրիտ նշանակության համար։

Ըստ հետազոտողների՝ անհայտ իմաստով հիերոգլիֆների մեծ մասը նշանակում են մարդկանց կամ վայրերի անուններ, որոնք հետագայում փոխվել են ու դրանց սկզբնական նշանակությունը մոռացվել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ