Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 34 RF 774 համարանիշի, Toyota Camry մակնիշի 46 XX 446 համարանիշի եւ «ՈՒԱԶ-315195» մակնիշի 234 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերին։ Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈՒԱԶ»-ը պատկանում է «Հայինկասացիա» Փակ Բաժնետիրական Ընկերությանը։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։