News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսեւորվող անպատասխանատու վերաբերմունքը»

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինություններին եւ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված այն տարածքների խնդրին, որտեղ դեռեւս չեն մեկնարկել ստանձնած պարտավորությունների համաձայն ներդրումային ծրագրերի իրականացումը:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր եւ, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երեւան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսեւորվող նման անպատասխանատու վերաբերմունքը: Այս հարցում պետք է լինել ավելի կոշտ ու պահանջել, որ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները կամ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով նախաձեռնեք իրավական գործընթաց՝ այս խնդիրը վերջնականապես լուծելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, իրավաբանական վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերոնշյալ տարածքների ու շինությունների խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Տպել
Ամենաշատ