News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության ու բարեկարգման վարչություններին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համագործակցելով ԱԻՆ-ի հետ իրականացնել մայրաքաղաքի այգիներում, ինչպես նաեւ բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների եւ խաղային կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ:

«Հատկապես ամռան ամիսներին մեր համաքաղաքացիների ժամանցի հիմնական վայրերն են դառնում զբոսայգիները, որտեղ գործում են տարբեր ատրակցիոններ ու կարուսելներ։ Ու բնական է, որ դրանց անվտանգ շահագործումը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, ԱԻՆ-ի հետ համագործակցելով, կազմակերպեք ստուգայցեր՝ զբոսայգիներում գործող ատրակցիոնների ու կարուսելների անվտանգությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, ուսումնասիրեք նաեւ բակերում տեղադրված խաղերն ու կարուսելները եւ անհրաժեշտության դեպքում իրականացրեք դրանց ամրացման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ