News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հուլիսի 18-ին մի քանի երիտասարդներ Մեծամոր քաղաքում կատարելու էին բնակարանային գողություն: Ոստիակններին հայտնի էր նաեւ բնակարանի ստույգ հասցեն, անգամ ինչ մեքենաներով են  կասկածյալները գալու շենքի բակ:

Ոստիիկանները դարանակալում եմ կազմակերպել եւ սպասել կասկածյալներին:

«Երկու երիտասարդներ մեքենայից իջան, գլխարկներով, ձեռնոցներով եւ ճաղավանդակի վրայով մուտք գործեցին նշված բնակարան»,-պատմում է օպերլիազորներից մեկը:

Նրա խոսքով, բնակարանագողերի հետեւից իրենք մտել են բնակարան եւ գողություն կատարելու պահին բռնել նրանց: Ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել թե բնակարանում գտնվող երկու անձինք, թե դրսում սպասող եւս 7 մարդիկ:

Բնակարանի ներսում ոստիկանների բռնել են 28-ամյա Արտավազդ Ղ.-ին եւ 22-ամյա Խաժակ Ո.-ին:

Պարզվել է, որ նրանք նախապես ամեն բան ծրագրել էին, բացի մի բանից, որ ոստիկաններն իրենցից շուտ տեղում կլինեին:

Բացի այդ, պարզվել է, որ բնակարանային գողության մեջ կասկածվողներից մեկը՝ 28-ամյա Վռամ Շ.-ն հունիսի 29-ին կատարել է ավազակային հարձակում: Այդ օրը նա մի տարեց կնոջ է ծեծել, հափշտակել 100 հազար դրամ եւ ոսկե մատանի:

Նրանցից մյուսը՝ 25-ամյա Լեւոն Ս.-ի մոտից հայտնաբերվեց թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Կասկածյալների մեքենաներից հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ, դռներ բացելու հարմարեցված գործիքներ, դիմակներ, ձեռնոցներ, կեղծ համարանիներ եւ այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ