News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան ու խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, հայտնել է, որ դավադիր դաշինքի մեջ չի մտել որեւէ օտարերկրյա պետության հետ ու ոչ մի անվայել կապեր չի ունեցել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Քուշները հրապարակել է 11 էջանոց հայտարարություն՝ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովների փակ լսումներում իր ելույթների նախօրեին։ ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության թեմայով սենատական լսումները անցնելու են երկուշաբթի, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ երեքշաբթի։

«Իմ ներկայացրած տվյալներն ու փաստաթղթերը ցույց կտան, որ ես գուցե ընդամենը չորս շփում եմ ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ նախընտրական քարոզչության ու անցումային ժամանակաշրջանի հազարավոր շփումների շարքում, ու դրանցից ոչ մեկը ոչ մի կերպ չի ազդել ընտրությունների վրա ու առանձնապես հիշարժան չի եղել»,- վստահեցնում է Քուշները։

Նա նաեւ նկարագրել է իր մի քանի կարճատեւ հանդիպումները ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ՝ նշելով, որ իրենք քննարկել են ռուս- ամերիկյան հարաբերությունները բարելավելու ձգտումը, սակայն հերքել է լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որ հետագայում իրենք շարունակել են շփումը հեռախոսով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ