News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը Հուրգադայում հանդիպել է Կարմիր ծով նահանգի նահանգապետ, գեներալ Ահմեդ Աբդալլահին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Այդ համատեքստում դեսպան Մելքոնյանը նշեց, որ Հուրգադա ծովափնյա հանգստի գոտին դարձել է հայ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից մեկը, ինչով եւ պայմանավորված էր հունիսից Հուրգադա-Երեւան-Հուրգադա ուղիղ չվերթների մեկնարկը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հանգստյան գոտիներում զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Դեսպան Մելքոնյանը հույս հայտնեց, որ Հուրգադայի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը հայ զբոսաշրջիկների հանգիստն առավել անվտանգ դարձնելու համար:

Նահանգապետ Ահմեդ Աբդալլահն իր հերթին ողջունեց հայ զբոսաշրջիկների հոսքի աճը դեպի Հուրգադա՝ վստահեցնելով, որ եգիպտական կողմը շարունակական ջանքեր է գործադրում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու եւ ծառայությունների մատուցման մակարդակը բարելավելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում մարմնական վնասվածքներ էին ստացել ՀՀ երկու քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Դուբլինի իշխանությունները մտադիր են փողոցային վաճառողի արձանը պաշտպանել զբոսաշրջիկների «ոտնձգություններից»
Դուբլինի քաղաքային խորհուրդը դիտարկում է արձանը պաշտպանելու ուղիները, որը հագած է 17-րդ դարի բաց զգեստ...
Ամենաշատ