Պարագվայի ու Բրազիլիայի սահմանին գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով 4 մարդ է զոհվել, 10-ը վիրավորում ստացել։ AP-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել After Off ակումբում՝ Պեդրո Խուանա Կաբալյերո հյուսիս-արեւելյան քաղաքում։
Ականատեսների խոսքով ակումբին է մոտեցել մի մեքենա, որից երկու անհատ անձիք կրակ են բացել, հետո փախուստի դիմել։ Զոհվել է Բրազիլիայի չորս քաղաքացի՝ 2 տղամարդ ու 2 կին։