News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է ավելացնել զորքերի թվաքանակը՝ առաջիկա երկու տարիներին ծառայության կանչելով 35-40 հազար զինվորների։ Դուտերտեն նաեւ հայտնել է, որ մտադիր է ռազմական օդանավեր ու անօդաչու սարքեր ձեռք բերել, որպեսզի զինվորականները կարողանան հետ մղել ահաբեկիչներին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, Ֆիլիպինների անվտանգության սպառնալիքները աճել են, ու զինվորականներին ավելի մեծաքանակ զորքեր ու ժամանակակից սարքավորումներ են անհրաժեշտ, որպեսզի հաղթահարեն մարտահրավերները։ «Անհրաժեշտ է ուժեղ բանակ։ Ես կկառուցեմ բանակ, որը կկարողանա պայքարել բոլոր ճակատներում»,- նշել է Դուտերտեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ