News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջեւ ընթացող բոլոր ստուգատեսներին եւ պաշտոնական հավաքներին:

ՊՆ-ից NEWS.am-ին NEWS.am-ին հայտնում են, որ այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաեւ հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին:

Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ