News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի կողմից մշակված «Տանյսո» ստորջրյա ռոբոտը առաջին փորձարկումն է անցել Հարավ- չինական ծովում, հայտնում է «Սինհուան»։

«Տանյսո» ռոբոտը, որը 3․5 մ երկարություն ու 1․5 մ լայնություն ունի, ունակ է 4․5 հազար մետր խորասուզվել ջրի մեջ։ 20 ժամվա ընթացքում ռոբոտը իրականացնելու է համատեղ գործողություն ինքնակառավարվող «Ֆասյան» խորջրյա սարքի հետ միասին։

Չինական «Կեսյուէ» նավը նախօրեին դուրս է եկել Սյամեն նավահանգստից ու շարունակել գիտարշավը Հարավ-չինական ծովում։

Գիտարշավի առաջին փուլի ընթացքում Չինաստանի կողմից մշակված 12 ստորջրյա պլաներները գիտական դիտարկումներ են արել Հարավ- չինական ծովում՝ փոխանցելով տվյալները իրական ժամանակում։ Դա ստորջրյա պլաներների ամենախոշոր խումբն է, որոնք իրականացրել են միաժամանակյա դիտարկումներ տվյալ տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ