News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկախության հանրաքվեի անցկացնելու վերաբերյալ Իրաքյան Քուրդիստանի ծրագրերի իրականացումը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակում, համարում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ քրդերի, ինչպես նաեւ մյուս ժողովուրդների օրինական ձգտումները պետք է իրականացնել միջազգային իրավունքի առկա նորմերի շրջանակում։ Դա վերաբերում է նաեւ հանրաքվե անցկացնելու մաիսն այն որոշմանը, որը ինչպես մենք հասկանում ենք վերջնական է Էրբիլի համար»,- ասել է Լավրովը քրդական «Ռուդավ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ինքնավարության բնակիչների մեծ մասը կողմ է հանրաքվե անցկացնելուն։ «Մենք շահագրգռված ենք, որ քուրդ ժողովուրդը, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ իրականացնի իր օրինական ձգտումները, բնականաբար հաշվի առնելով Իրաքի պատմությունը, այդ թվում նորագույնը՝ 2003-ից այս կողմ, երբ կայացել է հակաօրինական ագրեսիա, ու ԱՄՆ-ին ենթարկվող արտաքին ուժերը մեծ հաշվով քանդել են պետությունը, որը հիմա ստիպված են վերականգնել դժվարությամբ»,- ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Իրաքյան Քուրդիստանը ու Իրաքի կենտրոնական իշխանությունները առայսօր լուծում են բազմաթիվ սահմանադրական հարցեր՝ այդ թվում տարածքային, բյուջեի միջոցների բաշխման, նավթի եկամուտների վերաբերյալ։ «Մենք մշտապես ու հետեւողականորեն կողմ ենք, որ Բաղդադն ու Էրբիլը լուծեն այդ ու մյուս հարցերը՝ փոխզիջման ու փոխընդունելի պայմանավորվածությունների հիման վրա՝ քաղաքական երկխոսության միջոցով»,- նշել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ