News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ կլինի միջնորդական ջանքեր գործադրել Կատարի շուրջ ճգնաժամը կարգավորելու հարցում, եթե ստանա նման դիմում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք աջակցում ենք միջնորդական ջանքերը, որոնք ձեռնարկում է Քուվեյթի էմիր Սաբախ Ալ Ահմեդ ալ Ջաբեր Աս Սաբախը։ Եթե այդ ջանքերի շրջանակում կամ որպես դրանց լրացում բոլոր կողմերը համարեն, որ Ռուսաստանը նույնպես կարող է որեւէ օգտակար բան անել՝ մենք պատրաստ կլինենք արձագանքել նման դիմումներին»,- ասել է նա քրդական «Ռուդավ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լավրովի խոսքով, Մոսկվան շփվում է այդ հակամարտության բոլոր մասնակիցների հետ։ «Մենք շահագրգռված ենք նրանում, որ այդ ճգնաժամը հաղթահարվի փոխադարձ մտահոգությունները հաշվի առնելու ու այնպիսի լուծումների հիման վրա, որոնք ընդունելի կլինեն այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար»,- նշել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվան տեսնում է մյուս երկրների ՝ մասնավորապես ԱՄՆ-ի ձեռնարկած ջանքերը։ «Որքանով ես հասկանում եմ՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան նույնպես պատրաստ են օգնել։ Մենք կաջակցենք այն ամենը, ինչը կկանխի այն իրավիճակը ,երբ աշխարհի այդ կարեւորագույն տարածաշրջանը կվերածվի մշտական ճգնաժամի գոտու»,- ասել է Լավրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ