News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է անհապաղ ազատ արձակի ամերիկյան բանտերում գտնվող բոլոր իրանցիներին ու Իրանին վերադարձնի միլիարդավոր դոլարների ակտիվները։ Այս մասին հայտնել է Իրանի արդարադատության նախարար, այաթոլա Սադեկ Ամոլի Լարիջանին, փոխանցւոմ է PressTV-ն։

«Մենք ամերիկացի պաշտոնյաներին հիշեցնում ենք վերջին 40 տարիներին իրանցի ժողովրդի իրավունքների խախտման մասին ու պահանջում հնարավորինս շուտ ազատ արձակել իրանցիներին ամերիկյան բանտերից, որտեղ նրանց պահում են՝ խախտելով բոլոր միջազգային նորմերը, հռչակագրերն ու օրենքները»,- ասել է Լարիջանին։

Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է նաեւ վերադարձնի իրանական սեփականությունը, որը ԱՄՆ-ն գրավել է ապշեցուցիչ ծովահենության ու ավազակության միջոցով՝ անհիմն մեղադրանքների հիման վրա՝  ինչպիսիք են ահաբեկչությունները այլ երկրների տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ